Բաժիններ՝

Բեռլուսկոնին «Միլանին» կոչ է անում վերադարձնել Իբրահիմովիչին

«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին գտնում է, որ «ռոսոներները» պետք է վերադարձնեն հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Իբրահիմովիչը «Միլանի» կազմում հանդես է եկել 2010-12թթ. և երկու մրցաշրջանի ընթացքում «ռոսոներների» կազմում անցկացրած 85 խաղերում խփել է 56 գնդակ:

«Ես շատ ուրախ կլինեի Իբրահիմովիչին նորից տեսնել «Միլանի» մարզաշապիկով: Նա արդեն ծերուկ է, բայց ինչո՞ւ ոչ: Ես կուզենայի տեսնել նրան «Միլանի» մարզաշապիկով, 9 համարը՝ մեջքին»,- հայտարարել է Բեռլուսկոնին:

Տվյալ պահին 35-ամյա շվեդը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, որը նա ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս