
ՊՍԺ-ն բաց չթողեց Մարկո Վերատիին «Բարսելոնա»

Իտալացին կմնա Ֆրանսիայում: Վերատին որոշ ժամանակով դադարեցրել է արձակուրդը և թռել է Փարիզ, որպեսզի ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին և մարզական տնօրեն Էնրիկե Անտերոյին անձամբ հայտնի «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը հերթական անգամ մերժել է իտալացուն:
Վերատին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին, «Պեսկարայից»: 2016-17թթ. մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղերում դարձել է 3 գոլի և 8 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը