
«Արսենալը» 50 մլն եվրո է առաջարկել Ալեքսանդր Լյակազետի համար

Ֆրանսիական և անգլիական ակումբների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կսկսեն բանակցությունները: «Արսենալը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո: Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ «Լիոնը» դեմ չէ վաճառել ֆուտբոլիստին այդ գնով:
Ավելի վաղ Լյակազետը հայտարարել էր ակումբից հեռանալու մասին: Խաղացողը պետք է լրացներ «Ատլետիկոյի» շարքերը, բայց չտեղափոխվեց՝ մադրիդցիների տրանսֆերային արգելքի պատճառով:
2016-17թթ. մրցաշրջանում Լյակազետը «Լիոնի» կազմում անցկացրած 45 խաղերում խփել է 37 գոլ և կատարել է 5 փոխանցում: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը