Բաժիններ՝

«Չեմ կարող ասել, որ չինական ակումբ տեղափոխվելն անհնարին է». Լիոնել Մեսսի

Արգենտինացին ուզում է երկարաձգել պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ, բայց չի բացառում ուրիշ տարբերակներ:

«Ես չեմ կարող ասել, որ Չինաստան տեղափոխությունն անհնարին է: Ոչ ոք չի կարող ասել, որ ժամանակակից ֆուտբոլում կա ինչ-որ անհնարին բան: Բայց տվյալ պահին ինձ նման մտքեր չեն այցելում: Ես միշտ ուզեցել եմ ավարտել կարիերաս «Բարսելոնայում»: Մտածում եմ միայն այդ մասին և այն մասին, որ հաջորդ մրցաշրջանում մենք կաշխատենք վերցնել, որքան հնարավոր է, շատ տիտղոսներ»,- Մեսսիին է մեջբերում The Mirror-ը:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018 թվականին: Հարձակվողը դեռ չի պայմանավորվել կատալոնացիների հետ նոր համաձայնագրի վերաբերյալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս