Բաժիններ՝

Կարելի՞ է գերեզմանատնից տուն տանել ավելացած խունկը կամ փայտը

– Գերեզմանատուն այցելելուց հետո երբեմն խունկը կամ փայտն ավելանում են: Կարելի՞ է դրանք նորից տուն տանել, թե՞ ոչ:

– Ննջեցյալների գերեզմանատունն այն վայրն է, ուր ամփոփված են նրանց մարմինները, իսկ հոգիները գտնվում են երկնային օթևաններում: Պարբերաբար այցելում ենք նրանց շիրիմներին, խունկ վառում և աղոթում նրանց հոգիների հանգստության համար: Սա է կարևորը: Իսկ մնացած հարցերը լոկ կազմակերպչական են. կարելի է այնտեղ մի փոքրիկ պահարան ունենալ և խունկը, փայտը այնտեղ թողնել, որպեսզի ամեն անգամ դրանք տանելու հարց չառաջանա: Իսկ հակառակ դեպքում կարելի է ետ բերել, դրանից ոչ մի վատ չի լինի: Լավ կլինի  սնոտիապաշտությամբ չտառապել, այլ ապրել առողջ  քրիստոնեական կյանքով:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս