
Ադրբեջանի ՊՆ հերքումն իրականում հաստատեց իր զինծառայողի ծանր վիրավորելու մասին լուրը. razm.info

Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը: Այս մասին գրում է razm.info-ն։
Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն, իրականում ավելի շատ հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը.
«Տեղեկացնենք, որ հայկական կողմի պնդած պաշտոնում Նատիգ Ղուրբանով ազգանվամբ զինծառայող առհասարակ չի ծառայում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։