
Հայաստանում երեք ամսում 3000 աշխատատեղ է ստեղծվել

Հայաստանում երեք ամսում արդեն 3000 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` այդ տվյալները պարզեն դարձել վերջին մոնիթորինգի արդյունքում, որն անցկացվել է երկու ամիս առաջ:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնարկություններին արտոնություններ շնորհելու՝ ՀՀ վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքը, նախարարը պատասխանեց, որ ներկայումս իրենք քննարկումներ են իրականացնում դրա շուրջ:
«Քննարկումներ ենք իրականացնում, որ թեթև արդյունաբերության որոշակի ճյուղերին, կլինի տեքստիլ, կաշեգործություն, կոշկագործություն և այլն, հնարավոր արտոնություններ տրամադրելու միջոցով ավելի շատ ներդրումներ կատարվեն, և նոր աշխատատեղեր ստեղծվեն: Ներկայումս այդ ուղղությամբ քննարկումներ ենք իրականացնում, հստակության դեպքում կասենք»,- նշեց Սուրեն Կարայանը: