Իդեալական միրգ, որն ամրացնում է օրգանիզմը
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ազնվամորին ոչ միայն համեղ հատապտուղ է, այլև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն պարունակում է վիտամին C, բետա-կարոտին և A պրովիտամին։ Բացի այդ՝ դրա կազմում մտնում են B խմբի վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր՝ կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, պղինձ, ցինկ և նույնիսկ յոդ։
Ազնվամորին հատկապես հրաշալի է ամառային օրերին. այն 85 տոկոսով բաղկացած է ջրից, 10 տոկոսով՝ շաքարից, գլյուկոզայից, օրգանական թթուներից։ Այս հատապտուղն օգտակար է մրսածության, գրիպի և այլ հիվանդությունների նշանները թուլացնելու համար։ Ազնվամորին օգտագործվում է ասթմայի, էկզեմայի բուժման դեպքում։ Այս հատապտղի պարբերական օգտագործման արդյունքում արյան բաղադրությունը լավանում է, կարգավորվում է աղիների աշխատանքը։ Ազնվամորին կարող է նաև հանգստացնել որովայնի ցավը և անցկացնել սրտխառնոցը։
Չորացրած ազնվամորուց, դրա տերևներից պատրաստում են թեյեր՝ անգինայի բուժման, սիրտ-անոթային համակարգն ամրացնելու, թութքը, մի խումբ ալերգիկ ռեակցիաներ բուժելու համար։ Դրա պարբերական օգտագործումը կօգնի ամրացնել օրգանիզմը։ Այն խորհուրդ է տրվում նաև երիկամային հիվանդությունների դեպքում։
Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք մասնագետի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը