Դավիթ Հարությունյանը՝ Արփինե Հովհաննիսյանի կադրերից ազատվելու մասին

«Որևէ ծրագիր՝ կադրերից ազատվելու, երբևէ չի եղել։ Կարող եք նաև համադրել իմ քաղաքականության հետ այն տարիներին, երբ ես նշանակվել էի արդարադատության նախարար և կտեսնեք, որ երբևէ որևէ կառույցում, որը ես ղեկավարում եմ, չեն լինում կադրային լուրջ ցնցումներ»,- այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հերքելով մամուլի հրապարակումները, թե ինքն ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից:

Ըստ նրա՝ կադրային ջարդի փաստեր չկան, իսկ նախարարության գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղփոխվել է այլ պաշտոնի, ինչը, սակայն, չի նշանակում ազատվել կադրերից:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս