Բաժիններ՝

«Լիվերպուլը» Մբապեի համար առաջարկել է 114 մլն եվրո

«Մոնակոյի» հարձակվողը կարող է շարունակել կարիերան ԱՊԼ-ում:

«Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է բավականին մեծ գումար ծախսել կազմի ուժեղացման համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում պայքարեն առաջնությունում հաղթելու համար: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեսիսայդցիները 18-ամյա Կիլիան Մբապեի համար առաջարկել են 114 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յուրգեն Կլոպն անձամբ հանդիպել է ֆրանսիացու հետ, որպեսզի համոզի նրան միանալ «Լիվերպուլին»: Նախորդ մրցաշրջանում Մբապեն Լիգա 1-ում անցկացրած 28 խաղերում դարձել է 15 գոլի և 6 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս