Անհավանական միջոց. ազատվեք դեմքի վրա առաջացած սև կետերից
Արտաքին գործոնները մեծապես ազդում են մաշկի վրա՝ դառնալով նաև սև կետերի առաջացման պատճառ։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանք առաջանում են ճարպագեղձերի արտազատման հետևանքով։ Գոյություն ունի բնական միջոց, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ։
Հարկավոր է
- անանուխով ատամի մածուկ
- աղ
- սառույցի կտորներ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ 2 ճաշի գդալ ատամի մածուկը հարկավոր է խառնել 1 ճաշի գդալ աղի հետ։ Միասեռ զանգված ստանալուց հետո քսեք մաշկի վնասված հատվածներին։ Թողեք 5 րոպե։ 5 րոպե անց դեմքը լվացեք ջրով՝ շրջանաձև շարժումներով մերսում անելով։ Ապա սառույցի կտորները քսեք դեմքին՝ ծակոտիները փակելու համար։
Այս միջոցը հնարավորություն կտա ոչ միայն ազատվել սև կետերից, այլև գեղեցկացնել ու թարմություն հաղորդել մաշկին։ Անանուխով ատամի մածուկն օգնում է փակել ծակոտիները և հեռացնել բակտերիաները, իսկ աղը բնական հակաօքսիդանտ է։ Եթե մաշկը շատ չոր է, մի մոռացեք խոնավեցնող կրեմ օգտագործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը