Ջոն Թերրին կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլլա»
36-ամյա պաշտպան Ջոն Թերրին առաջարկություններ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնշիփի մի քանի ակումբներից: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Թերրիի հետ պայմանագիր ստորագրելու հարցում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Ասթոն Վիլլան»:
Անցյալ շաբաթ «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը գոլֆ է խաղացել Թերրիի հետ: Հաղորդվում է, որ նրանք քննարկել են հնարավոր տեղափոխության հարցը:
«Ասթոն Վիլլան» նպատակադրվել է մյուս մրցաշրջանում Չեմպիոնշիփից վերադառնալ ԱՊԼ:
Թերրին, ով «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2000 թվականից, հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ:
Անգլիայի հավաքականում Թերրին անցկացրել է 78 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը