Բաժիններ՝

Բանկերի մասնակցությունը տնտեսությունում ավելացել է

2016 թվականին ՀՀ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերը կազմել են ՀՆԱ-ի 45.8%-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներից։

2015 թվականի համեմատ բանկերի վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է 6 տոկոսային կետով։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, վերջին 10 տարվա ընթացքում բանկերի վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կայուն կերպով աճել է՝ 2007 թվականի 13.5%-ից մինչև 42.7% (2014 թվականին)։

Հարաբերակցության նվազում գրանցվել է միայն 2015 թվականին՝ 2.9 տոկոսային կետով, սակայն 2016 թվականի աճը փոխհատուցել է այդ անկումը և ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան 2014 թվականին։

Ավելացնենք նաև, որ 2016 թվականին զգալիորեն աճել է նաև բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը։ 2015 թվականի 68.5%-ից այն հասել է 78.7%-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս