Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթը

Գերմանիայի Գավաթի եզրափակչում «Այնտրախտն» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 2:1: Թոմաս Տուխելի գլխավորած թիմն այսպիսով նվաճեց Գերմանիայի գավաթը:

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 8-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց «Բորուսիայի» ֆուտբոլիստի Ուսման Դեմբելեն: 29-րդ րոպեին «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» Ռեբիչի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին դորտմունդցիները 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն էլ հստակ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ դառնալով իր թիմի հաղթական գոլի հեղինակը:

«Այնտրախտ» – Բորուսիա» 1:2
Գոլեր. Ա. Ռեբիչ, 29 – Ու. Դեմբելե, 8, Պ. Օբամեյանգ, 67 (11 մետրանոց)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031