Բաժիններ՝

Մահացել է պատմաբան Պավել Չոբանյանը

Կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Աշոտի Չոբանյանը: Այս մասին «Արմենպրես»­-ը տեղեկացավ գիտնականի ընտանիքից:

Պրոֆեսոր Չոբանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա կիրակի օրը՝ մայիսի 21­-ին, ժամը 18:00-­ին, Քանաքեռի եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը՝ երկուշաբթի օրը, մայիսի 22­-ին, ժամը 12:00-­ին, նույն եկեղեցուց:

Պրոֆեսոր Չոբանյանը նշանավոր վրացագետ, աղբյուրագետ, պատմաբան էր, բազմաթիվ աշխատությունների ու մենագրությունների հեղինակ: Վերջին տարիներին աշխատել է նաև գիտական աստիճաններ շնորհող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս