Ո՞րն է Սեյրան Օհանյանի ամենամեծ սխալը՝ ըստ Վլադիմիր Գասպարյանի

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր մտերիմ ընկեր Սեյրան Օհանյանի գործունեությանը։

«Լավ չեմ վերաբերվում»,- պատասխանեց Գասպարյանը։

Իսկ հարցին՝ իրենց հարաբերությունները վատթարացե՞լ են այն բանից հետո, երբ Օհանյանը դուրս է եկել իշխանությունից, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նա իշխանության դեմ է դուրս եկել։ Քարոզարշավ էր, իսկ քարոզարշավի ժամանակ թույլ են տրվում սխալներ»։

Իսկ Օհանյանի սխալը նա ոչ թե իշխանությունների դեմ դուրս գալն է համարում, այլ «Սասնա ծռերին» հերոսներ անվանելը։ Սպան իրավունք չունի սպա սպանողին հերոսացնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031