«Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով». Դավիթ Տոնոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ-ում շարունակվելու են կադրային փոփոխությունները։ Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները, նա պատասխանեց՝ այսօր տոն է։

«Համակարգում միշտ փոփոխություններ լինելու են դեպի լավը»։

Գազալցակայանների հետ կապված վարչապետի տված հանձնարարականի վերաբերյալ նա նշեց, որ մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն ստուգումների արդյուքները։

Լրագրողը հետաքրքրքվեց, օրինակ՝ ստուգելո՞ւ են Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները։ «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են՝ կենտրոնացված կարգով։ Խախտումների դեպքում ավելի, քան համոզված եղեք, որ պատասխանատվության կենթարկվեն»։

Հարցին՝ ինչո՞ւ է այս վիճակը, ոմանք արտոնությո՞ւն են ունեցել ոլորտում, ի՞նչն է պատճառը, որ այս վիճակն է, նա պատասխանեց, որ պատճառը թույլ կարգապահությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031