«Լեսթերը» Չեմպիոնների լիգայում վաստակել է 78 մլն եվրո, իսկ ԱՊԼ-ի 20-րդ թիմը՝ 118 մլն եվրո
«Սանդերլենդը» լքում է անգլիական գլխավոր դիվիզիոնը մեկ պարկ փողով:
Որոշվեցին ԱՊԼ-ի ակումբների կողմից Չեմպիոնների լիգայում վաստակած գումարների չափերը: Ամենամեծ ֆինանսական շահույթը մրցաշարում ունեցել է «Լեսթերը», որը կստանա 78 մլն եվրո: «Արսենալը» վաստակել է 62 մլն, «Մանչեսթեր Սիթին»՝ 48 մլն եվրո, իսկ «Տոտենհեմը»՝ 41 մլն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ԱՊԼ-ից դուրս մնացող «Սանդերլենդը» Անգլիայի առաջնության ավարտից հետո կստանա 118 մլն եվրո:
«Լեսթերն» անգլիական ակումբներից վերջինը կքեց Չեմպիոնների լիգան քառորդ եզրափակիչում պարտվելով «Ատլետիկոյին»:
«Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» դուրս թռան 1/8 եզրափակչից, «Տոտենհեմը»՝ խմբային փուլից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը