
Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Նադալին և դարձավ Australian Open-ի 5-ակի չեմպիոն

Աշխարհի նախկին առաջին ռակետ, 35-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ ճանաչվեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հաղթող:
Եզրափակչում Ռոջերը 5 սեթում 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի նախկին առաջին ռակետ, 30-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ և դարձավ Australian Open-ի 5-ակի չեմպիոն: Սա նաև Ֆեդերերի 18-րդ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
Australian Open-2017
Մելբուրն, Ավստրալիա
«Մեծ սաղավարտի» մրցաշար
Մրցանակային ֆոնդ – 50 մլն ավստրալիական դոլար
Եզրափակիչ
Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3