
Նեթանյահուն աջակցել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հավանությունն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ սահմանին պատեր կառուցելու մտադրությանը:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նեթանյահուն նշել է, որ պատերի շինարարությունը կարող է օգնել անօրինական միգրացիայի դեմ պայքարում:
«Նախագահ Թրամփը ճիշտ է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային սահմանին: Դա կասեցրել է անօրինական միգրացիան: Լուրջ հաջողություն է: Հիանալի գաղափար»,- գրել է Իսրայելի վարչապետը: