
ԱՄՆ-ը սկսել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում նոր դաշնակիցների որոնումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին մշակել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պլան, որը նախատեսելու է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի համար նոր դաշնակիցների որոնում, որը ռազմական գործողություններ է մղելու ԴԱԻՇ-ի դեմ:
Պլանը պետք է նախապատրաստվի 30 օրվա ընթացքում: Այն պետք է ներառի «ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի նոր գործընկերների հայտնաբերում և ԴԱԻՇ-ի ու նրա կողմնակիցների դեմ պայքարում գործընկերների աջակցության քաղաքականություն»:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, թե ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ, որը ունի նման նպատակներ: