
Օլանդը Թրամփին հայտնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հնարավոր է խոսել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումից հետո: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի կայքում:
Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցառումների չեղարկումը հնարավոր կլինի քննարկել միայն Մոսկվայի կողմից մինսկյան համաձայնագրերի բոլոր կետերի կատարումից հետո:
Le président @fhollande et @realDonaldTrump se sont entretenus par téléphone ce soir.
Lire le communiqué de presse : pic.twitter.com/8H3BKTRSVj— Élysée (@Elysee) January 28, 2017