Բաժիններ՝

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-­ի ժամը 19:30-­ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում և Արզնիի ավտոճանապարհներին տեղ­տեղ մերկասառույց է. այդտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Բաղրամյանի, Աշտարակի և Էջմիածնի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս