Բաժիններ՝

«Հիմա Ռունին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել մանկունյանցիների հարձակվող Ուեյն Ռունիի ձեռքբերման մասին, ով ԱՊԼ 22-րդ տուրի «Սթոք Սիթիի» դեմ խաղում (1:1) փրկեց թիմին պարտությունից և դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Սըր Բոբի Չարլթոնի ռեկորդը:

«Ռեկորդը ռեկորդ է: Սա աշխարհի մեծագույն թիմերից մեկի և Անգլիայի մեծագույն թիմի ռեկորդ է: Մինչև Ռունին ռեկորդը պատկանում էր անգլիական ֆուտբոլի լեգենդին, հիմա Ռունին դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում BBC Sport ինտերնետ-պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս