Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն տրանսֆերների եռյակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռք բերած լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Երկրպագուների շրջանում հարցումն անցկացրել է Sky Sports-ը:
Լավագույն ձեռքբերում է ճանաչվել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը` 2 հազար 6 հարյուր ձայնով, երկրորդ տեղում՝ 2.5 հազար ձայնով իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան է: Մխիթարյանի օգտին քվեարկել է 2.3 հազար երկրպագու:
Մանչեսթերյան ակումբի լավագույն ձեռքբերումների հնգյակում ընդգրկվել են նաև իսպանացի Անդեր Էրերան` 2.3 և Անտոնի Մարսիալը` 2.1 հազար ձայներով:
Վեցերորդ տեղում է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան` 2 հազար ձայնով:
Ցանկում, համապատասխանաբար, ընդգրկվել են նաև Էրիկ Բային, Դեյլի Բլինդը, Թիմոթի Ֆոսու-Մենսան, Լյուկ Շոուն, Մարկոս Ռոխոն, Սերխիո Ռոմերոն, Մատեո Դարմիանը, Բաստիան Շվայնշտայգերը և Մարուան Ֆելաինին: