«Հյուսիս-Հարավ երկութուղու նախագիծը քննարկումների փուլում է». նախարար

Հյուսիս-Հարավ երկութուղու նախագիծը քննարկումների փուլում է։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, այս ամսվա վերջում հանդիպում է կայանալու կոնցեսիոն կառավարչի հետ։

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինաշխատանքները, նրա խոսքով, շատ դանդաղել են, եղանակային պայմանների պատճառով ներկայումս միայն հողային աշխատանքներ են իրականացվում։

Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհի հետ կապված պարբերաբար առաջացող խնդիրներին՝ նախարարը նշեց, որ հայ բեռնափոխադրողների վնասը հիմնականում բարոյական է եղել, որ օրերով ճանապարհին սպասել են: Ճանապարհի փակման պայմաններում քննարկվող ավիացիոն փոխադրումները, ըստ Վ.Մարտիրոսյանի, թանկ արժեն, մտավորապես՝ 8-10 անգամ:

«Դա կարող է լինել միայն ֆորսմաժորային պայմաններում»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031