Ինչո՞ւ Հայաստանը կրկին չի մասնակցում Դավոսի համաշխարհային համաժողովին. նախարարի պարզաբանումը
Շվեյցարական Դավոսում ամենամյա տնտեսական համաշխարհային համաժողովին Հայաստանն արդեն տարիներ շարունակ չի մասնակցում։ Այս տարի ևս հունվարի 17-20-ն ընթացող 47-րդ համաժողովն անցնում է առանց Հայաստանի մասնակցության։ «Զգայուն և պատասխանատու ղեկավարություն» խորագրով համաժողովը մասնակցության առումով ռեկորդային է՝ ներկա են 90 երկրների մոտ 3 հազար պատվիրակներ, ավելի քան 30 երկրների ղեկավարներ և այլք, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահը: Համաժողովում քննարկվում են համաշխարհային տնտեսության հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրներ, զարգացման հեռանկարներ, մարտահրավերներ:
168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում Դավոսի համաժողովին, արդյոք աննպատա՞կ է տնտեսական մարտահրավերները քննարկելը։
«Ոչ, աննպատակ չէ, ուղղակի ծանրաբեռնվածությունից ու մնացած այլ հանգամանքներից ելնելով՝ չենք կարողացել մասնակցել»,- հակիրճ պատասխանեց Կարայանն ու շտապեց հեռանալ։
Մանրամասները՝ տեսանյութում: