ԲՀԿ-ականները խնդրել են Ծառուկյանին՝ կրկին գլխավորել կուսակցությունը

«Այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել պարոն Ծառուկյանի մոտ, որին ներկա են եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 62 տարածքային կառույցների պատասխանատուները և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԲՀԿ-ական պատգամավորները։ Պարոն Ծառուկյանը ներկայացրել է մեր առաջիկա անելիքները և, բնականաբար, օրակարգում եղել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ներկայիս նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նորից կգլխավորի՞ կուսակցությունը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ դա կլինի ամենաճիշտ լուծումը, և դա բոլոր ԲՀԿ-ականների ցանկությունն ու պահանջն է. «Այլ կերպ մենք կարծում ենք, որ ընդունելի և ճիշտ չի լինի։ Եվ մեր առաջարկը եղել է պարոն Ծառուկյանին, որ նա նորից գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։

Թե ի՞նչ պատասխան կտա Գ.Ծառուկյանն իր կուսակիցներին, Ն.Զոհրաբյանը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերին։

Անդրադառնալով Գ.Ծառուկյանի հայտարարած նախընտրական լայն դաշինքի խնդրին՝ Ն.Զոհրաբյանն ասաց, որ դաշինքի հետ կապված քննարկումները շարունակվում են. «Երբ քննարկումները կավարտվեն, կունենանք ասելիք, հստակ կձևավորվեն դաշինքի մասնակիցները, այդ ժամանակ կհրապարակենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031