«Մեր մշակութային ժառանգությունը հայտնվել է շատ վատ պայմաններում». Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
Արդեն երկրորդ տարին շարունակ, Հայաստանի ազգային պատկերասրահը հաշվետու ասուլիսների ընթացքում ահազանգում է շենքային անբարենպաստ պայմանների մասին, որոնք անխուսափելիորեն իրենց հետքն են թողնում Պատկերասրահի պատերից ներս գտնվող արժեքավոր մշակութային ցուցանմուշների լինելիության խնդրին: Այլ կերպ ասած, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին. լուսամուտները հին են, կառույցի ներսում խոնավ է, ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ շատ շոգ: Մեր մշակութային ժառանգությունը, որ նաև մեր ազգային հարստությունն է, հայտնվել է շատ վատ պայմաններում: Այս մասին արդեն երկրորդ տարին անընդմեջ ահազանգում է ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, ով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց խնդրի էությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: