Բաժիններ՝

Բակո Սահակյանը քննարկել է Ասկերանի շրջանի 2017թ. անելիքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14­-ին այցելել է Պատարա գյուղ եւ հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ­տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս