Բաժիններ՝

Տորթ, որը կարելի է պատրաստել խստագույն դիետայի ժամանակ

Ցածր կալորիականությամբ այս ֆանտաստիկ համեղ աղանդերը կարելի է պատրաստել խստագույն դիետայի ժամանակ: Դրա 100 գրամում պարունակվում է ընդամենը 114 կալորիա:

Այսպիսի դիետիկ աղանդերը կարելի է ուտել թեկուզ ամեն օր՝ պատրաստելով այն տարբեր ձևերով:

Դիետիկ տորթ

Բաղադրիչներ՝ հիմքի համար.

1. Խնձոր – 200 գ
2. Վարսակի փաթիլներ – 180 գ
3. Չիր (թուզ, արմավ) – 100 գ
4. Բանանի խյուս – 220 գ

Բաղադրիչներ՝ կրեմի համար.

1. Փափուկ անյուղ կաթնաշոռ – 500 գ
2. Յոգուրտ՝ առանց հավելումների – 300 գ
3. Մեղր – 20 գ
4. Հասած տանձ – 150 գ

Պատրաստման եղանակ.

1. Մանրացնել վարսակի փաթիլները բլենդերի մեջ, խնձորը քերել մանր քերիչով: Չիրը նույնպես մանրացնել բլենդերում, բայց թույլ չտալ, որ այն վերածվի խյուսի:

2. Պատրաստել բանանի խյուսը, խառնել չրի և վարսակի փաթիլների հետ: Կստացվի խմոր հիմքի համար: Կարելի է բույրի համար ավելացնել մի փոքր վանիլին:

3. Տեղափոխել հիմքը տորթի կաղապարի մեջ, հարթեցնել: Դնել կաղապարը սառնարանի մեջ:

4. Խառնել յոգուրտը, կաթնաշոռը և մեղրը: Բարակ շերտերով կտրատել հասած տանձը:

5. Հիմքի վրա քսել կրեմը, զարդարել տանձով և ընկույզով: Նորից դնել սառնարանը (ամբողջ գիշեր): Առավոտյան օգտակար աղանդերը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս