
«Հետաքրքիր կլիներ տեսնել, թե Ռոնալդուն և Մեսսին քանի գոլ կխփեին Սերիա Ա-ում». Գոնսալո Իգուաին

«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը Մեսսիին հրավիրում է Թուրին.
«Միանշանակ, ես Մեսսիին խորհուրդ կտայի տեղափոխվել «Յուվենթուս»: Սա բարդ առաջնություն է: Չգիտեմ, Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն Սերիա Ա-ում ավելի քիչ գոլեր խփեին, թե՝ ոչ: Հետաքրքիր կլիներ տեսնել դա»:
Գոնսալոն Իտալիայի առաջնության 2015-16թթ. մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով ռեկորդային 36 գոլ: Ամռանը նա 96 մլն եվրոյի դիմաց «Նապոլիից» տեղափոխվեց «Յուվենթուս»:
2016-17թթ. մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը 12 գոլերով գրավում է 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը