Բաժիններ՝

Հովհաննիսյանը և Գրիգորյանը հաղթեցին շախմատի Հայաստանի առաջնության 3­-րդ տուրում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77­-րդ առաջնությունում կայացան 3-­րդ տուրի պարտիաները: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած 3-­րդ տուրում 3 զույգեր իրենց պարտիաներն ավարտել են ոչ­-ոքի: Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյան-Սամվել Տեր-­Սահակյան, Տիգրան Հարությունյան­-Զավեն Անդրիասյան, Հովհաննես Գաբուզյան­-Հայկ Մարտիրոսյան զույգերը:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արման Փաշիկյանին, իսկ Կարեն Գրիգորյանը` Տիգրան Պետրոսյանին:

4-­րդ տուրը կկայանա հունվարի 15­-ին:

Այս տուրից հետո 2,5 միավորով առաջատարը Զավեն Անդրիասյանն է: 2 միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031