Բաժիններ՝

«Մխիթարյանի գոլը հնարավոր չէ նկարագրել կամ անգամ երազել դրա մասին». Իբրահիմովիչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածով խփած գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ:

Մանչեսթերյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ճանաչվել էր դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, խոսել է Մխիթարյանի գոլի մասին՝ նշելով, որ այդ գոլը պարզապես հրաշալի էր:

«Մխիթարյանի գոլը հնարավոր չէ նկարագրել կամ անգամ երազել դրա մասին: Տեսականորեն բոլորն էլ կարող են անել դա, բայց նման կարևոր պահի նման գոլ խփելը պահանջում է մեծ ջանքեր, աշխատանք և պրոֆեսիոնալիզմ»,- նշել է Իբրահիմովիչը:

Շվեդ հարձակվողը նշել է նաև, որ ուրախ է Մխիթարյանի համար և կրկնակի ուրախ է, որ մասնակցություն է ունեցել նման հրաշալի գոլի կայացմանը.

«Այս գոլը մարդիկ կիշեն ընդմիշտ: Երկրպագուները սիրում են նման գնդակներ»:

Զլատանը նշել է նաև, որ այդ գոլից դեռ 2 շաբաթ առաջ սովորեցրել է Մխիթարյանին, թե ինչպես է պետք կատարել նման հարվածներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս