
Յուրգեն Կլոպը Մխիթարյանին համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է համարում

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղից առաջ գովեստի խոսքեր է հնչեցրել «Կարմիր սատանաների» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Կլոպն ընդգծել է, որ Մխիթարյանն իր մեջ համադրում է լավ տեխնիկան և բարձր տեմպը:
«Դա հազվագյուտ է: Նա շատ լավ է եզրափակում գրոհները: Մխիթարյանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդը» նրա հետ այլ տեսք ունի»,- ասել է Յուրգեն Կլոպը, ում ղեկավարությամբ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: