
Ադրբեջանցի ֆուտբոլիստը հրաժարվել է «Անժիում» աշխատել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վագիֆ Ջավադովը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ռուսական «Անժի» թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ հայազգի Ալեքսանդր Գրիգորյանի պատճառով:
Ադրբեջանցի ֆուտբոլիստը հայտարարել է, որ ռուսական ակումից բավականին լուրջ առաջարկ է ստացել, սակայն մերժել է այն, քանի որ չի ցանկանում աշխատել Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ:
Ալեքսանդր Գրիգորյանը «Անժիի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է հունվարի 5-ից: