
Մխիթարյանը՝ եռագույնի ֆոնին՝ United We Stand-ի շապիկին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարբերաբար նշում է, որ շնորհակալ է երկրպագուներին իրեն վստահելու և աջակցելու համար:
Անգլիական պարբերականները պարբերաբար գրում են, որ մանչեսթերյան ակումբի երկրպագուները շատ են սիրել Մխիթարյանին և պատրաստ են քարկոծել Մոուրինիոյին ամեն անգամ, երբ նա առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չի բերում Մխիթարյանին:
Պատահական չէ, որ Մխիթարյանը հայտնվել է մանչեսթերյան ակումբի երկրպագուների ամենահեղինակավոր ամսագրի՝ United We Stand-ի շապիկին:
Ամսագրի առաջին էջում Մխիթարյանը պատկերված է Հայաստանի դրոշի՝ եռագույնի ֆոնին՝ իր հայտնի կարիճ հարվածով:
Սիրարփի Աղաբաբյան