
Laureus-2017. Լավագույն մարզիկների ցանկում կա միայն մեկ ֆուտբոլիստ

Հրապարակվել է ամենամյա Laureus սպորտային մրցանակաբաշխության լավագույնների ցանկը:
Լավագույն մարզիկի կոչմանը հավակնորդների ցանկում կա 6 մարզիկ, որոնցից միայն մեկն է ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Ցանկում տեղ են գտել նաև բասկետբոլիստներ Սթեֆան Կարին, Լեբրոն Ջեյմսը, թենիսիստ Էնդի Մարեյը և աթլետներ Ուսեյն Բոլթը և Մուհամեդ Ֆարան:
Լավագույն մարզուհու կոչման համար կպայքարեն մարմնամարզուհի Սիմոնե Բայլսը, աթլետներ Էլիսոն Ֆելիքսը և Էլեյն Թոմփսոնը, թենիսիստուհի Անժելիկ Կերբերը, լողորդ Կետլին Լեդեկին և հեծանվորդ Լորա Տրոտը:
Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 14-ին, Մոնտե Կառլոյում:
Սիրարփի Աղաբաբյան