
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Մորգան Շնայդերլինի տրանսֆերն «Էվերթոնին» վաճառելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինը կարիերան կշարունակի Պրեմիեր լիգան ներկայացնող մեկ այլ թիմում՝ «Էվեթոնում»: Այս մասին տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը «Էվերթոնի» հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր և թիմում հանդես կգա մինչև 2021թ.: Սպասվում է, որ Շնայդերլինը կլինի թիմի հայտացուցակում Անգիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հունվարի 15-ին կայանալիք հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի կիսապաշտպանին համագործակցության համար և նրան հաջողություն է մաղթել կարիերայի հետագա տարիներին: