
Մխիթարյանի գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա լավագույնը

Հայաստաի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը:
Հատկանական է, որ երկրորդ և երրորդ հորիզոնականում նույնպես Մխիթարյանի հեղնիակած գոլերն են: Երկրորդ հորիզոնականում Մխիթարյանի հեղինակած գնդակն է ուկրաինական «Զարյայի» դարպասը: այդ գոլը ստացել է երկրպագուների ձայների 9 տոկոսը: Երրորդ հորիզոնականում էլ Մխիթարյանի գոլն է «Տոտենհեմի» դարպասը, որը հավաքել է երկրպագուների ձայների 4 տոկոսը: