
Արայիկ Հովսեփյանը քառամյա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկը` «Կրանոդարը», պայմանագիր է ստորագրել «Սիբիրի» հայազգի կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանի հետ: Ինչպես փոխանցում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը, 21-ամյա կիսապաշտպանը բժշկական հետազոտություն է անցել, որից հետո պայմանագիր կնքել «ցլերի» հետ մինչ 2021 թվականը:
Մոտ ժամանակներս Հովսեփյանը կսկսի մարզումները «Կրասնոդար-2»-ի կազմում, սակայն մեծ է հավանականությունը, որ հիմնական թիմի գլխավոր մարզիչ Իգոր Շալիմովը ֆուտբոլիստին կընդգրկի երկրորդ ուսումնամարզական հավաքի մասնակիցների թվում, որը տեղի կունենա Իսպանիայում` հունվարի 29-ից փետրվարի 10-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Հովսեփյանը «Սիբիրի» կազմում Ռուսաստանի ազգային լիգայում անցկացրել է 11 խաղ: