Բաժիններ՝

«Մինչև «Յուվենթուսը» ինձ չվռնդի, ես չեմ հեռանա». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգա իր հավանական տեղափոխության մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները:

«Ես սովորում եմ անգլերեն, բայց դա անում եմ արդեն երկար տարիներ:

Դա անհավատալի է: Ամեն անգամ, երբ ես դստերս հետ մեկնում էի Լոնդոն, օդանավակայանում քայլելիս հանդիպում էի թերթերի, որոնց վրա իմ մեծ լուսանկարն էր պատկերված և գրված էր, որ ես պատրաստվում եմ տեղափոխվել «Արսենալ»:

Այդ ժամանակ ես ասում էի. «Գրողը տանի, և ե՞րբ է դա տեղի ունենալու»:

Ես ինձ լավ եմ զգում «Յուվենթուսում», և եթե նրանք ինձ չվռնդեն, ես պատրաստ եմ շարունակել աշխատանքս»,- Sky Sport Italia-ի հետ զրույցում ասել է Ալեգրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս