Բաժիններ՝

Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել. tert.am

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քիչ առաջ 1971 թվականին ծնված քաղաքացու դի է հայտնաբերվել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը։

«Այսօր այն նույն շենքում,որտեղ հայտնաբերվել էին կնոջ, ամուսնու և երեխայի դիերը, հայտնաբերվել է նաև Գ. Դավթյանի դին»,- ասել է նա։

Հարցին, թե նախնական վարկածով ինչն է եղել մահվան պատճառը, Էդգար Հովհաննիսյանն ասել է, որ քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս