Բաժիններ՝

Ստամբուլը կաթվածահար է եղել ձյան առատ տեղումների հետևանքով

Ձյան առատ տեղումները պատուհասել են Թուրքիան՝ կաթվածահար անելով Ստամբուլը, որտեղ անցած գիշեր տեղացել է մոտ 65 սմ ձյուն, հայտնում է BBC-ն:

Այսօր Թուրքիայի հիմնական Turkish Airlines ավիափոխադրողը հայտարարել է Աթաթուրքի անվան օդանավակայանից 471 միջազգային չվերթի, ինչպես նաև բոլոր ներքին թռիչքների չեղարկման մասին:

Նախօրեին ավիաընկերությունը չեղարկել է 610 չվերթ Ստամբուլի միջազգային օդանավակայաններից:

Ձյան տեղումների հետևանքով Ստամբուլի բազմաթիվ բնակիչներ չեն կարողացել դուրս գալ քաղաքից: Բազմաթիվ ավտոմոբիլիստներ ստիպված են եղել թողնել իրենց մեքենաները ու քայլել ոտքով:

Այսօր դադարեցվել է նաև շոգենավների երթևեկությունը Ստամբուլի եվրոպական ու ասիական մասերի միջև:

Հիդրոօթերևութաբանների տվյալներով՝ ցածր ջերմաստիճանը Ստամբուլում կպահպանվի մոտակա օրերին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031