Ահաբեկչություն Երուսաղեմում. հրապարակվել է տեսագրությունը
Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 զինծառայող, 15-ը վիրավորվել է: YouTube-ի ալիքներից մեկում հրապարակվել է դեպքի վայրի տեսագրությունը:
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են 3 աղջկա և 1 պատանու սպանության մասին:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի կենտրոնում՝ Հին քաղաքի պատից ոչ հեռու բեռնատարը մխրճվել էր զինծառայողների խմբի մեջ, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ կատարվածն ահաբեկչություն է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցին, որը եղել է բեռնատարի ղեկին, եղել է ԴԱԻՇ-ի կողմնակից:
https://www.youtube.com/watch?v=2UW68gNMZpQ