
Մուսալեռում մահացած ամուսիններն իրենց 4 ամսական երեխայի հետ հյուր էին եկել մոր տուն. նոր մանրամասներ. news.am

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում այսօր` հունվարի 6-ին, գազի արտահոսքի հետևանքով մահացած ամուսիններն իրենց 4-ամսեկան երեխայի հետ Եղվարդից հյուր էին եկել մոր տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նա նշել է, որ մահացած Հրաչյա Բաղդասարյանի մայրը վարձակալել է բնակարանը և ընդամենը մի քանի ամիս է ապրում Մուսալեռում: Իսկ նրա որդին, հարսն ու թոռնիկը տոնական օրերին նրան հյուր էին եկել:
«Դեպքի պահին մայրը տանը չի եղել, դեռ չգիտենք, թե որտեղ է եղել: Ասում են` գազի վառարանն առանց խողովակի են դրել եւ գազի արտահոսք է եղել, ինչի հետեւանքով էլ մահացել են»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: