Լևանդովսկին պատմության գիրկն անցնելու հնարավորություն ունի
                                    Լևանդովսկին Չինաստանից առաջարկություն է ստացել, համաձայն որի նրա աշխատավարձը կգերազանցի Տևեսի աշխատավարձին, հաղորդում է Sportowefakty-ն:
«Եթե Լևանդովսկին հենց այս պահին տեղափոխվի Չինաստան, ապա կարող է վաստակել 40 մլն եվրոյից զգալիորեն ավելի մեծ գումար (նշենք, որ 40 մլն եվրո Չինաստանում վաստակում է Կառլոս Տևեսը): Իսկ «Բավարիան» կստանա 250-500 մլն եվրո»,- հաղորդել է ֆուտբոլիստի գործակալը:
Դեռ չի հաղորդվում, թե որ ակումբն է պատրաստվում ռեկորդային գումար վճարել լեհի համար:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 16 հանդիպում և խփել է 12 գնդակ:
Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 63.75 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    