
«Յուվենթուսը» «Միլանի» դարպասապահ Դոնարումային պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել

Իսկ տղայի 18 տարին դեռ չի լրացել:
Թուրինցիները պատրաստ են 40 մլն երվո ծախսել «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ձեռքբերման համար, հաղորդում է Calciomercato-ն: Իտալիայի չեմպիոնները նույքան էլ պատրաստվում են վճարել 17-ամյա դարպասապահին. 4-ամյա պայմանագիր և տարեկան 10 մլն աշխատավարձ: Տվյալ պահին Դոնարուման «Միլանում» տարեկան վաստակում է 200 հազար եվրո:
«Ռոսսոներիները» մտագոհված են դարպասապահի նկատմամբ ուշադրությունից և Ջիջիի 18 տարին լրանալուց հետո (փետրվարի 25-ին) պատրաստ են նրա հետ լիարժեք պայմանագիր ստորագրել՝ տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով:
2016-17թթ. մրցաշրջանի 17 խաղերում իտալացին բաց է թողել 20 գնդակ:
Դոնարուման «Միլանի» սան է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը