
Կլոպը հունվարին տրանսֆերների վրա կարող է ծախսել 40 մլն ֆունտ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը:
Անգլիական ակումբը ձմեռային գնումների համար 49-ամյա գերմանացուն 40 մլն ֆունտ է հատկացրել, հաղորդում է Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ Կլոպի հետաքրքրությունների շրջանակներում տեղ են գտել «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը և «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, չնայած վերջինիս նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը մարզիչն անձամբ հերքել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը