
Ֆիլիպ Լամը կավարտի կարիերան 2018թ. ամռանը

Կամ նույնիսկ 1 տարի ավելի շուտ:
«Տվյալ պահին ես նախատեսում եմ աշխատել «Բավարիայի» հետ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը լրանում է 2018թ. ամռանը: Իսկ հետո ամեն ինչ կավարտվի»,- հայտարարել է 33-ամյա պաշտպանը:
Ինչպես հաղորդում է Merkur-ը, Լամը կարող է ավարտել կարիերան նույնիսկ 1 տարի ավելի շուտ: Մյունխենցիների ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի 2017թ. ամռանը նա դառնա ակումբի մարզական տնօրենը:
Վեց ամիս առաջ առողջական խնդիրների պատճառով Մաթիաս Զամերը հեռացել է այդ պաշտոնից:
Ֆիլիպ Լամը «Բավարիայի» սան է: Թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 432 հանդիպում և խփել է 13 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը